ԱԿՆԱԳԱՐԻԿ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ԱԿՆԱԳԱՐԻԿ

Ակնագարիկը կոպերի ճարպագեղձերի թարախային բորբոքում է: Հարուցիչները թարախածին մանրէներն են: Սկզբում կոպի եզրը ուռչում է, դառնում ցավոտ, ապա 2-3 օր անց գագաթին գոյանում է դեղին թարախային գլխիկ: Սովորաբար այն առաջանում է անձնական հիգիենայի կանոնների խախտման հետևանքով. Վարակն աչքի մեջ կարող է ընկնել կեղտոտ սրբիչից, թաշկինակից, ձեռքերից: Ոչ մի դեպքում չի կարելի սեղմել թարախային գլխիկը, այն կարող է տարածվել և հանգեցնել ծանր բարդությունների: Անհրաժեշտ է դիմել բժշկի օգնությանը:
. Տնային պայմաններում կարելի է օգտագործել ջեռակ՝ դնել փակ կոպին՝ անձեռոցիկի վրա:
. Կարելի է օգտագործել նաև թավայի մեջ տաքացրած և տոպրակի մեջ լցրած ձավարի, կապույտ լույս՝ ցոլարձակած լամպով, որը հարկավոր է պահել աչքից 20-25 սմ հեռու, 15-20 րոպե:
. Կոպերի ցավոտ տեղին 2-3 օր 1 անգամ մի ուղղությամբ քսել սխտոր:
. Օրը 4-5 անգամ ուտել մեղվամուշի չորացրած փոքր դեղին 5-6 զամբյուղ:

Comments