ԱԿԱՆՋ (ԱԿԱՆՋԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ) — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ԱԿԱՆՋ (ԱԿԱՆՋԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ)

Ականջը կազմված է արտաքին, միջին և ներքին հատվածներից: Ականջը հանդիսանալով լսողական անալիզատորի մի հատվածը, կատարում է մի շարք ֆիզիոլոգիական ֆունկցիաներ. Պաշտպանողական, ձայնի հաղորդակցման, ձայնի ընկալման, ստատոկինետիկ և այլն: Ականջի մեջ երբեմն կարող են մտնել օտար մարմիններ, դրանց հեռացման ճիշտ մեթոդը ականջի լվացումն է գոլ ջրով:
. Ականջի մեջ մտած միջատներին հարկավոր է նախ և առաջ սպանել ականջի մեջ լցնելով սպիրտ, ձիթապտղի յուղ կամ սովորական ջուր, որից հետո հեռացնել լվացման ճանապարհով:
. Երբ ականջի մեջ մեծ քանակությամբ ջուր է լցվում օրինակ՝ լողանալու ժամանակ, ապա հարկավոր է կանգնել տվյալ ականջի կողմի ոտքի վրա, գլուխը թեքել և մի քանի անգամ թռչկոտել ու գլուխը թափահարել:
. Ականջից միջատը կարելի է հեռացնել հետևյալ կերպ. Ծխախոտի մի տերև թրջել ջրում, հյութը ճզմել և 3-4 կաթիլ լցնել ականջի մեջ:
Ականջացավի ժամանակ ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս:
. Ծիրանի կորզի յուղը (3-4 կաթիլ ) կաթեցնել ականջին:
. Ձիթապտղի յուղը եռացնել, թողնել գոլանա, ապա 3-4 կաթիլ լցնել ականջի մեջ: Ականջը տաք կապել:
. Կանեփի կանաչ տերևը ծեծել և հյութից 3-4 կաթիլ լցնել ականջի մեջ:
. Ավելուկի արմատի գոլ եփուկով (20,0-200,0) ականջի լվացումներ կատարել:
. Նռան հյութը մեղրով, որպես քսուք, օգտագործել ականջի ներքին մակերեսին:
. Բազուկը մաքրել, կտրատել և եփել մեղրի մեջ: Կոմպրեսի ձևով դնել հիվանդ ականջին:
. Տաք կաթով, որի մեջ ավելացված է կանեփի յուղ, լվացումներ կատարել:
. Մասուրի կորիզները եփել գինով և խմել օրը 3 ճաշի գդալ:
. Գազարի տերևները ծեծում են, ջուրը քամում և լցնում ականջը,իսկ ծեծած տերևը դնում վրան:
. Սոխը ծեծել, հյութը քամել և կաթեցնել ակաջի մեջ:
ՕՏԻՏԻ ԺԱՄԱՆԱԿ: Օտիտի հիմնական ախտանշաններն են ականջի փակվածություն, լսողության թուլացում, ականջներում աղմուկ, ցավ, թարախարտադրություն:
Խորհուրդ է տրվում.
. Ականջների մեջ կաթացնել 3-4 կաթիլ ղանձլամերի հյութ, օրը 2 անգամ:
. Ընկույզի թարմ տերևների հյութը 3-ական կաթիլ լցնել ականջների մեջ՝ թարախարտադրության ժամանակ:
. Ականջում խոց հայտնաբերելու դեպքում թթու նուռը ծեծել, հալած ճրագու յուղի ետ խառնել և կաթեցնել ականջի մեջ:
. Գլուխ սոխի հյութը օրը 3-4 անգամ կաթացնել թարախակալած ականջի մեջ:
. Ականջից թարախային արտադրության և հոտի դեպքում օրը 1-2 անգամ կտավատի ձեթ կաթեցնել, ինչպես նաև օգտագործել լեղի և մեղր՝ վիրախծուծի ձևով:
. Ականջի արտադրությունների ժամանակ գլուխ սոխի վերին մասից քառակուսի մի կտոր կտրել և հանել, ապա դանակի ծայրով այդ անցքը խորացնել և մեծացնել: Ստացված փոսի մեջ 1 թեյի գդալ չամանի սերմ լցնել, հանած սոխի կտորով ծածկել անցքը: Այնուհետև սոխը խորովել, հյութը ճզմելով հանել և 3-4 կաթիլ գոլ վիճակում լցնել ականջի մեջ, օրը 2 անգամ:
Ականջի խշշոցի դեպքում խորհուրդ է տրվում.
. Ձվի դեղնուցը քսել քեղին և դնել ականջին:
. Օրը 3 անգամ 3-4 կաթիլ ծիրանի յուղ կաթեցնել ականջներին:
. Մաքրած բազուկը խաշել, ճզմել հյութը և կաթեցնել ականջներին:
. Բողկը փռի մեջ եփել, ճեղքել և դնել ականջին:
. Բամբակով ներծծված սոխի հյութը ականջի մեջ դնել:
. Ծովաբողկի արմատները մանրացնել, վրան աղ ցանել, թողնել, որ հյութը դուրս գա, ճզմել, կաթեցնել ականջներին:

Comments