ԱԾԽԱՋՐԵՐ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ԱԾԽԱՋՐԵՐ

Ածխաջրերը բույսերի յուրաքանչյուր տեսակի մշտական բաղադրամասերն են: Տարբերվում են մոնո-, դի-, պոլիսախարիդներ: Մոնոսախարիդներին են պատկանում ֆրուկտոզը, գլյուկոզը, դիսախարիդներին՝ սախարոզը, մալտոզը, պոլիսախարիդներին պեկտինային նյութերը, օսլան, լորձերը, ինուլինը: Պոլիսախարիդներին են պատկանում նաև ցելյուլոզը (բջջանյութ):: Այն հանդիսանում է բջջի հիմնական կառուցվածքային միավոր: Նա օրգանիզմ է նրմուծվում մրգերի, բանջարեղենի՝ բողկ, գազար, բազուկ, միջոցով, որոնք անհրաժեշտ են փորկապությամբ տառապող անձանց:
Մրգերում նրանց քանակը 1-2% է, հատապտուղներում՝ 3-5%: Այն նպաստում է ավելորդ խոլեստիրինի դուրսբերմանը օրգանիզմից և նորմալացնում աղիքային միկրոֆլորայի կենսունակությունը:
ՊԵԿՏԻՆԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ: Դրանք առկա են մրգերում: Օժտված են բարձր կենսաակտիվությամբ:
Լորձրը հանդես են գալիս որպես ջրային պահեստներ բուսական օրգաններում: Մեծ քանակով պարունակվում են վուշի, սերկևիլի սերմերում, խոլորձի պալարներում, տատրակի տերևներում և ունեն լորձաթաղանթը պատող, փափկեցնող հատկություններ: Օսլան հանդիսանում է պահեստային սննդանյութ բույսերի համար և ածխաջրատների աղբյուր մարդու համար: Կարտոֆիլը, հացազգիների և բակլազգիների պտուղները հարուստ են օսլայով: Այն օժտված է պատող հատկությամբ: Լայն կիրառում է աղեստամոքսային համակարգի հիվանդությունների ժամանակ: Հատապտուղներում պոլիֆենոլների հետ միասին (հապալասենու, սև հաղարջենու) պաշտպանում է լորձաթաղանթը և ամրացում այն:

Comments