ԱԽՈՐԺԱԿ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ԱԽՈՐԺԱԿ

Ախորժակը որոշակի սննդի նկատմամբ մարդու ցանկությունն է: Ախորժակը առաջանում է կենտրոնական նյարդային համակարգի որոշակի բաժինների դրդմամբ և ուղեկցվում է թքարտադրությամբ, մարսող հյութերի արտադրությամբ, ստամոքսաղիքային համակարգի գալարակծկանքի ուժեղացմամբ, որոնք համապատասխան մարսողական օրգանները նախապատրաստում են սննդի ընդունմանը:
ԱԽՈՐԺԱԲԵՐ ԹԵՅԵՐ.
1. Օշինդր, հազարատերևուկ (հավասարաչափ):
2. Օշինդր, խնկեղեգ, ջրառվույտի կոճղարմատ և քիմոնի սերմ,
3. 2-ական մաս օշինդր և հազարատերևուկ, 1 մաս խատուտիկի արմատ,
4. 7-ական մաս օշինդր և ջրառվույտի տերև, 6 մաս ոսկեհազարուկ,
5. Հավասարաչափ օշինդր և ջրառվույտ,
6. Ուրց, անանուխ, սև հաղարջի և տատրակի տերևներ:
Բոլոր թեյերը պատրաստվում են նույն եղանակով. 1 ճաշի գդալ հումքը 20 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ըմպում 1-ական ճաշի գդալ, 10-15 րոպե ուտելուց առաջ: Թուրմ կարելի է պատրաստել հետևյալ բույսերից դաղնձիլ, տերեփուկ կապույտ, ծորենի սովորական, ծովաբողկ, խնկեղեգ, խնկածաղիկ, լոշտակ սպիտակ, եղերդակ սովորական գիհի, գաղձ: Ախորժակի և համի զգացողության խանգարումները նկատվում են տարբեր հիվանդությունների և հատկապես վարակիչ հիվանդությունների ժամանակ: Ախորժակի նվազում կարող է լինել նաև գերհոգնածության, անքնության և հոգեկան այլ վիճակներում:
Ախորժակը բարձրացնելու համար կարող եք օգտվել նաև հետևյալ միջոցներից:
. Խնկեղեգի կոճղարմատների մանրացրած հումքի 1 թեյի գդալին լցնել 2 բաժակ տաք ջուր, փակ ամանում եռացնել 15 րոպե: Քամել, խմել 2 բաժակ,օրը 3 անգամ ուտելուց առաջ:
. Արևածաղկի թերթիկների 1 ճաշի գդալից պատրաստել թեյ խմել:
. Մոռու պտուղները՝ 4 թեյի գդալ, 2 բաժակ եռման ջրում, թերմոսի մեջ թողնել մի քանի ժամ, խմել գոլ վիճակում կես բաժակ, օրը 4 անգամ:
Ախորժաբեր են նաև սոխը, սխտորը, հալվեն, թխեմալին, աջիկան, թթու կաղամբը, թթու վարունգը, քացախը, կոտեմը, սալաթը, տաքդեղը և այլ համեմունքներ:
. Խմել բալենու պտղի ջրաթուրմը (բուսահումքի վրա լցնել եռացրած ջուր, թողնել 8-10 ժամ, որից հետո օգտագործել):
. Փիփերթը եփել և ուտել:
. 4 թեյի գդալ փոշիացրած տատրակի հումքի վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր, խմել:
. Հաճախ օգտագործել պոմիդոր, մորի, մանանեխ, մաղադանոս, լոռամրգի:

Comments