Այս բույսի ծաղիկներում հայտնաբերված են եթերայուղ, տրիմեթիլամին, կվերցետին, կվերցիտրին, կոֆեինային և քլորագենային թթուներ: Պտուղները պարունակում են գինեթթու, կիտրոնաթթու, ճարպային յուղեր, կարոտին, վիտամին C, դաբաղանյութեր, քիմիական տարրերից՝ կոբալտ, պղինձ, երկաթ, մանգան, ցինկ, մոլիբդեն: Բուժման նպատակով օգտագործում են ծաղիկներն ու պտուղները: Ժողովրդական բժշկության մեջ ծաղիկները օգտագործել են սրտային հիվանդությունների, գլխապտույտների, հևոցների, անքնության ժամանակ: Դեղաբույսը օգտագործել են բերանի խոռոչի և կոկորդի բորբոքումների ժամանակ: Սերմերի եփուկն ամրացնում է լնդերը, ատամները, կտրում է արյունահոսությունը: Ծաղիկներից ու պտուղներից պատրաստված դեղամիջոցները ուժեղացնում են սրտամկանի կծկումները, բարելավում սրտի և ուղեղի արյան շրջանառությունները, վերացնում անոթային սպազմը, սրտի շրջանի ցավերը, իջեցնում զարկերակային բարձր ճնշումը:
ԱԼՈՃԵՆԻ
/
04.10.2022
/
