Ալկոհոլամոլություն և վնասակար կողմերը — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Ալկոհոլամոլություն և վնասակար կողմերը

 

Ալկոհոլամոլությունը սպիրտային խմիչքների չապից ավելի օգտագործումն է,որը կործանարար  ազդեցություն ունի մարդու առողջության,կենցաղի,աշխատանքի և բարեկոցության վրա։Ալկոհոլի ոչ միայն կանոնավոր,այլև մեկ անգամյա օգտագործումը վնասում է առողջությանը։Այն կործանարար է ազդում արյան,մարդու բոլոր օրգան համակառգերի վրա։Ալկոհոլի մշտապես օգտագործման հետևանքով առաջանում է հիվանդագին հակման համախտանիշ,կենտրանական և ծայրամասային նյարդային համակարգերի,ներքին օրգանների գործունեության խանգարումներ։Ալկոհոլը հանտկապես կործանարար է ազդում լյարդի վրա,դրա երկարատև  օգտագործումից առաջանում են քրոնիկ լյարդաբորբ և լյարդի ցիռոզ։Ալկոհոլը վնասակար ազդեցություն ունի ներզատիչ,առաջին հերթին սեռական գեղձերի վրա։Ալկոհոլն առաջացնում է արյան անոթների լարման,սրտի ռիթմի,սրտի և գլխուղեղի հյուսվածքների  փոխանակության խանգարումներ։Ժողովրդական բժշկությունը  գտնում է,որ խմելու բուռն ցանկությունը բացատրվում է կալիումի պակասով։Մեղրը համարելով կալիումի աղբյուր,նկատելիորեն նվազեցնում է սպիրտային խմչքների նկատմամբ ուժեղ ծարավը և հաջողությամբ իրականացնում սթափեցման ընթացքը ։

Comments