ԱԼԿՈՀՈԼԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ԱԼԿՈՀՈԼԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ

Ալկոհոլամոլությունը սպիրտային խմիչքների չափից ավելի օգտագործումն է, որը կործանարար ազդեցություն ունի մարդու առողջության, կենցաղի, աշխատանքի և բարեկեցության վրա: Ալկոոլի ոչ միայն կանոնավոր, այլև մեկանգամյա օգտագործումը վնասում է առողջությանը: Այն կործանարար է ազդում արյան, մարդու բոլոր օրգամ-համակարգերի վրա:

Ալկոհոլի մշտապես օգտագործման հետևանքով առաջանում է հիվանդագին հակման համախտանիշ, կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգրի, ներքին օրգանների գործունեության խանգարումներ: Ալկոհոլը հատկապես կործանարար է ազդում լյարդի վրա,դրա երկարատև օգտագործումից առաջանում են քրոնիկ լյարդաբորբ և լյարդի ցիռոզ: Ալկոհոլը վնասակար ազդեցություն ունի ներզատիչ, առաջին հերթին սեռական գեղձերի վրա: Ալկոհոլն առաջացնում է արյան անոթների լարման, սրտի ռիթիմ,սրտի և գլխուղեղի հյուսվածքների փոխանակության խանգարումներ: Ժողովրդական բժշկությունը գտնում է, որ խմելու բուռն ցանկությունը բացատրվում է կալիումի պակասով: Մեղրը համարվելով կալիումի աղբյուր, նկատելիորեն նվազեցնում է սպիրտային խմիչքների նկատմամբ ուժեղ ծարավը և հաջողությամբ իրականացնում սթափեցման ընթացքը: Ժողովրդական բժշկության մեջ ալկոհոլիզմը բուժելու նպատակով.

. վերցնել 4 մաս ուրց, 1 մաս օշինդր և 1 մաս ոսկեհազարուկ: Այդ խառնուրդից 1 ճաշի գդալը 1 բաժակ եռման ջրում 30 րոպե թրմելուց հետո հիվանդն ըմպում է միանվագ՝օրական 3 անգամ՝ 2-3 ամիս տևողությամբ:

. վերցնել 1 մաս օշինդր և 4 մաս ուրց: Այս խառնուրդից 15 գ-ը 15 րոպե եռացնել 200 մլ եռման ջրում,ապա ըմպել 1-ական ճաշի գդալ՝ օրը 3 անգամ ՝2-3 ամիս տևողությամբ:

. օգտագործել ձկան լեղի:

. օգտագործել նաև գետնամուշի ջրաթուրմը:

. մեկական բաժին տերեփուկի, դառը օշինդրի և սողացող սոթրունի 15 խառնուրդի վրա լցնել 200 մլ եռման ջուր և ամանը փաթաթել շորով: 2 ժամ թրմելուց հետո քամել: Ընդունել օրական 4 անգամ՝ մեկական ճաշի գդալ՝ ուտելուց առաջ:

.

Comments