ԱԼԵՐԳԻԱ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ԱԼԵՐԳԻԱ

Ալերգիան օրգանիզմի բարձր զգայունությունն է մի շարք գործոնների՝ ալերգիաների կրկնակի ազդեցության հանդեպ, որը հանգեցնում է ալերգիական հիվանդությունների զարգացման: Ալերգիական հիվանդությունների շարքին են դասվում բրոնխային հեղձուկը, պոլինոզը, եղնջացանը, ալերգիական հարբուխը, մաշկաբորբերը, դեղորայքային և սննդային ալերգիաները:

Ալերգիայի ամենաբնորոշ ախտանիշը քորն է:

Ժողովրդական բժշկության միջոցներն են.

. 1 գ մումիան լուծել 1լ գոլ ջրում և խմել առավոտները 100 մլ, օրը 1 անգամ: Երբեմն կարելի է խմել օրը 2 անգամ՝ առավոտյան և կեսօրին: Նույն լուծույթը քսել ախտահարված մաշկին:

. Հակաալերգիկ միջոց է համարվում նաև անանուխի կևեղի եփուկը:

. Ալերգիկներին խորհուրդ է տրվում օրը 3 անգամ մեկական պճեղ սխտոր տրորել և ուտելուց հետո ջրով ընդունել:

. Ալերգիկ քորի դեպքում խմել խորդենու տերևի եփուկ:

. Ալերգիայի բուժման համար նեխուրի արմատների հյութը խմել օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ, կես թեյի գդալ, կարելի է խմել արմատների ջրաթուրմը. 2 ժամ 1 բաժակ սառը ջրում պահլուց հետո քամել և օրը 3 անգամ խմել 1/3 բաժակ:

. Ալերգիկ ցանի, մոլաքորի,էկզեմայի դեպքում խուլ եղինջի 1 ճաշի գդալ ծաղիկները 1 բաժակ եռման ջրում թմրել 20 րոպե, քամել և խմել կես բաժակ, օրը 4 անգամ՝ որպես արյունը մաքրող միջոց:

Comments