ԱԼԱՆԻ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ԱԼԱՆԻ

Ալանին ընկույզից և դեղձաչրից կամ թզաչրից պատրաստած քաղցրավենիք է:

Անհրաժեշտ է 10 կգ դեղձին 2,1 կգ ընկույզի միջուկ, 3,5 կգ շաքարավազ, 20 գ դարչին, 20 գ հիլ, 150 գ ծծումբ: Ընկույզի միջուկն աղալ կամ հավանգով ծեծել, ավելացնել շաքար, դարչին, հիլ և լավ խառնել: Դեղձը կեղևել, ծծմբահարել, շարել փայտե սկուտեղի մեջ և արևի տակ չորացնել: Այնուհետև կորիզները հանել և դեղձը լցոնել ընկույզի խորիզով, մի քիչ տափակացնել, շարել թելի վրա և կախել զով տեղում մինչև չորանալը: Թզաչիրը խորիզով լցոնել կորիզները հանելուց հետո:

Comments