Ազնվամորին հիմնականում աճում է սննդանյութերով հարուստ և խոնավ հողերում: Պտուղները պարունակում են խնձորաթթու, կիտրոնաթթու, սալիցիլաթթու, ֆոլաթթու, կապրոնաթթու, մրջնաթթու, վիտամիններ C և B, շաքարներից՝ սախարոզ, գլյուկոզա, ֆրուկտոզա, լևուլոզա, դեքստրոզա, ինչպես նաև դաբաղանյութեր, ցիանիդին-քլորիդ, բենզալդեհիդ, քիմիական տարրերից՝ նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, պղինձ, ֆոսֆոր, երկաթ: Սերմերը պարունակում են մինչև 14,6% ճարպայուղ 0,7% ֆիտոստերին, որի ունի հակասկլերոտիկ հատկություն, պեկտինային նյութեր, լորձանյութ, սպիրտ, եթերայուղ: 100 գ պտուղը, յուրացվելով օրգանիզմում, տալիս է 41 կկալ էներգիա:
. Ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղների թուրմը լայնորեն կիրառում է գրիպի, քրոնիկական ռևմատիզմի ժամանակ: Պտուղները լայն կիրառում ունեն լնդախտի, սակավարյունության, ստամոքսի ցավերի, տենդային հիվանդությունների ժամանակ: Լավացնում է մարսողությունը և սթափցնում ալկոհոլային հարբածությունից:
. Ազնվամորին ունի քրտնամուղ, ջրմություն իջեցնող հատկություն, միզամուղ է: Հակացուցված է պոդագրայով և նեֆրիտով տառապող հիվանդներին:
. Բույսի տերևները ճանաչում են գտել լուծի բուժման մեջ, կոկորդի հիվանդությունների, ստամոքսային արյունահոսությունների, փսխման, դաշտանային խանգարումների ժամանակ:
. Ծաղիկների եփուկը թրջոցների ձևով օգտագործվում է դեմքի պզուկների համար:
. Տիբթական բժշկության, մեջ ազնվամորու պտուղները և տերևների թուրմը լայն կիրառում ուներ նևրասթենիայի, մի շարք նևրոզների, սուր և քրոնիկական մի շարք վարակների բուժման ժամանակ: