ԱԶԱՏՎԵՔ ԱՎԵԼՈՐԴ ԿԻԼՈԳՐԱՄՆԵՐԻՑ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ԱԶԱՏՎԵՔ ԱՎԵԼՈՐԴ ԿԻԼՈԳՐԱՄՆԵՐԻՑ

Առաջին կանոն — Որպեսզի նորմալ նյութափոխանակություն ունենաք, ամեն օր պետք է լավ
նախաճաշեք։
Երկրորդ կանոն — Կերեք հաճախակի, բայց քիչ, հաշվեք կալորիաները։ Դա կօգնի ձեզ պահպանել
էներգիայի անփոփոխ մակարդակն օրվա ընթացքում։
Երրորդ կանոն — Կրճատեք ճարպերի օգտագործումը։ Դրանք մարսելու ընթացքում օրգանիզմն ավելի
քիչ կալորիա է ծախսում, քան ածխաջրերի։
Չորրորդ կանոն — Դիետաներ մի պահեք։ Որպեսզի նիհարեք, բայց միաժամանակ լավ
նյութափոխանակություն ունենաք և ձեզ լավ զգաք, պետք է ընդամենն օրական օգտագործեք
1200–1600 կիլոկալորիայից ոչ ավելի։
Հինգերորդ կանոն — Մի՛ մոռացեք բանջարեղենի մասին, որը բացի վիտամիններից պարունակում է
նաև օրգանիզմի համար անհրաժեշտ բազմաթիվ միկրոտարրեր։ Ի տարբերություն դեղատներում վաճառվող
վիտամինների՝ բանջարեղենն ու մրգերը պարունակում են օգտակար նյութեր օրգանական աղերի տեսքով,
որոնք մարդն ավելի հեշտ ու արագ է յուրացնում։

Comments