Ադամաթուզը հասունանում է արևադարձային երկրներում: Այն պարունակում է մեծ քանակությամբ սախարոզ, վիտամիններ C, B, PP, E, ֆերմենտներ, միկրոէլեմենտներ՝ հատկապես կալիում, եթերայուղ, օսլա: Որոշ հետազոտողներ գտնում են, որ մեկ պտուղը կարող է բավարարել մարդու օրական կալիումի և մագնեզիումի անրաժեշտ չափաբաժինը: Նույնիսկ գտնում են, որ օրական մեկ ադամաթզի օգտագործումը կկանխի ինֆարկտը:Այն շատ սննդարար է, նրա 100 գ-ը մարդուն տալիս է 99 կալորիա: Այդ պատճառով էլ հատկապես խորհուրդ է տրվում օգտագործել մարմնամարզիկներին: Ադամաթզի մեջ պարունակվող շաքարը շատ արագ է յուրացվում օրգանիզմի կողմից: Չորացրած ադամաթուզը պետք է օգտագործել չափավոր, քանի որ այս դեպքում նրա 100 գ-ը պարունակում է 285 կալորիա: Իսկ ինչ վերաբերում է խակ ադամաթզին, ապա խորուրդ է տրվում զգույշ լինել, քանի որ այն դժվարամարս է:
. Ադամաթզի վնասված մասերը արագ սևանում են: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է վնասված մասերին կիտրոնի հյութ քսել:
. Ադամաթուզը համարվում է բարձրարժեք սնունդ աղեստամոքսային խանգարումների, աղիքաբորբի, հաստ աղիքի բորբոքումների և այլ հիվանդություններով տառապող մարդկանց համար: Այն օգտակար է նաև բերանի խոռոչի բորբոքումների դեպքում, ինչպես նաև ստամոքսային խանգարումների ժամանակ: Խորհուրդ է տրվում նաև հիպերտոնիայի, լյարդի և սրտային հիվանդությունների դեպքում:
. Ադամաթզի հյութը դրականորեն է ազդում ստամոքսի և աղիների արյունազեղման ժամանակ:
. Այն հակացուցված է ստամոքսի բարձր թթվայնության դեպքում: