Թոքերի Արյունահոսություն — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Թոքերի Արյունահոսություն

Թոքերի արյունահոսության ժամանակ:.
• Հազարատերևուկի տերևներից և ծաղիկներից պատրաստած եփուկը օգտագործել ճաշի գդալով`օրը 4-5 անգամ, 7-10 օր:
Ներքին արյունահոսության ժամանակ օգտագործել հետևյալ դեղաբույսերը.
• 0.5 թեյի գդալ արյունախմիկի կոճղարմատների և արմատների վրա լցնել 1-2 բաժակ ջուր: Թողնել 8 ժամ, եռացնել, քամել: Խմել 2-3 ճաշի գդալ`հարելուց հետո:
• Մարեմ խոտի թուրմը խմել օրը 2-3 անգամ`10-15 կաթիլ:
• Եղինջի հյութը օգտագործել թոքերի,երիկամների, աղիքային, արգանդի արյունահոսության ժամանակ:
• Հազարատերևուկի 100գ փոշիացրած տերևներն ու ծաղիկները 3 օր թողնել օղու մեջ, օրական 3անգամ խմել 30 կաթիլ:
• Գարնանաթարմի 2գ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր: Թողնել մի քանի ժամ, քամել: Խմել (արգանդից, թութքից, քթից, թոքերից, աղեստամոքսային տրակտից տեղի ունեցող արյունահոսությունների ժամանակ);
Արտարգանդային Հղիություն Պատճառն առավել հաճախ կնոջ սեռական օրգանների, առաջին հերթին արգանդափողերի բորբոքային հիվանդություններն են: Բորբոքային փոփոխությունների (կպումներ, սպիներ,) հետևանքով արգանդափողերը կորցնում են իրենց հիմնական ֆունկցիան՝ բեղմնավորված ձվաբջիջը( պտղաձուն) բռնելու և արգանդի խոռոչ տեղափոխելու հատկությունը, որի հետևանքով պտղաձուն ամրանում է արգանդափողում, որովայնի խոռոչում կամ ջվարանում: Արտարգանդային հղիությունը կարող է կապված լինել նաև ինֆանտիլիզմի (սեռական օրգանների թերզարգացում), հղիությունը կանխելու վնասակար եղանակների կիրառման, ինչպես նաև արհեստական, հատկապես արտահիվանդանոցային վիժումների հետ: Արտարգանդային հղիությանը բնորոշ են դաշտանի անկանոնությունը , երկարատևությունը, նկատվում է թուլություն, գլխապտույտ, ուշագնացություն: Նշված ախտանշաններն ի հայտ գալիս հարկավոր է անմիջապես դիմել բժշկի: Չի կարելի ինքնուրույն ընդունել արյունահոսությունը դադարեցնող միջոցներ, որովայնի ջեռակ կամ սառցապարկ դնել: Բուժման միակ արդյունավետ եղանկը անհապաղ վիրահատությունն է: Արտարգանդային հղիությունը կանխարգելելու համար կինը պետք է խստորեն պահպանի անձնական հիգիենայի կանոնները: Մեծ նշանակություն ուեն կանոնավոր կանխարգելիչ զննումները, որոնք հնարավորություն են տալիս ժամանակին հայտնաբերել և բուժել կանանց սեռական օրգանների հիվանդությունները:

Արցունքահոսություն
Առաջանում է արցունքապարկի բորբոքման արցունքային ուղիների նեղացման, քթի խոռոչի, աչքի բորբոքային և այլ հիվանդությունների ժամանակ: Խորհուրդ է տրվում,
• Հասուն ընկույզը մեղրի հետ տրորել և քսել աչքերին:
• Կապույտ տերեփուկի ծաղկաթերթիկների 1 ճաշի գդալը 30րոպե թրմել 2 բաժակ եռման ջրի մեջ, ապա օգտագործել թրջոցների ձևով:
• Կորեկաձավարի եփուկով 30-40րոպե քնելուց առաջ կատարել աչքերի լվացումներ:
• 1ճաշի գդալ սամիթի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր,թրմել 15 րոպե, քամել օրը 4-5 անգամթրջոցներ դնել:
• 1ճաշի գդալ քիմոնի պտուղները 25 րոպե եփել 1 բաժակ ջրում: Դեռ տաք, չքամած եփուկին ավելացնել 1 թեյի գդալ կապույտ տերեփուկի ծաղկաթերթիկները, եզան լեզվի մեծ տերևներ և ակնախոտի վերգետնյա մասը : Ամանը ծածկել, թրմել 10-12ժամ տաք տեղում, այնուհետև եփել 10-15 րոպե, քամել: Կաթեցնել աչքերին:

Աֆեկտ Արագ և բուռն թափով ընթացող հուզական պրոցես է, որը առաջ է բերում կամային գիտակցական վերահսկողության չենթարկվող իմպուլսից գործողություններ և արտահայտիչ շարժումներ: Այդ գործեղությունները հաճախ չեն համապատասխանում ազդող գրգռիչների նշանակության աստիճանին, այսինքն ադեկվատ ու հարմարվողական բնույթ չունեն: Հաճախ առաջ են գալիս այնպիսի գրգռիչների ազդեցության տակ, որոնք անսպասելի են անձի համար և նա չի հասցնում հարմարվել ու ադեկվատ գործողություններ կատարել: Աֆեկտը լինում է սթենի(գրգոող, ակտիվացնող ուրախություն, զայրույթ) և ասթենիկ(ճնշող սարսափ, հուսահատություն): Աֆեկտիվ վիճակից դուրս գալու համար հոգեբանները խորհուրդ են տալիս մասնակցել կամքը ուժեղացնող, ինքնագնհատականը բարձրացնող թրեյնինգների:
Բադրիջան (Սմբուկ) Հասուն պտուղներում պարունակվում են շաքարներ, (գլյուկոզա, ֆրուկտոզա, սախարոզա), սպիտակուցային նյութեր, օրգանական թթուներ մինչև 1,3գ/ կգ, դաբաղանյութեր, վիտամին C, B , կալիումի և պղնձի աղեր; Բուժական եղանակով օգտագործում են պտուղները; Բադրիջանը կանխում ու բուժում է աթերոսկլերոզը, աղերի կուտակումը, երիկամների հիվանդությունը: Բարելավում է ճարպերի յուրացումը, կանխում լյարդի ցեռոզը, ուժեղացնում ինսուլինի ակտիվությունը, որի շնորհիվ արյան մեջ շաքարի տոկոսն իջնում է: Բադրիջանը դրական ազդեցություն է թողնում արյունաստեղծ օրգանների վրա: Եթե մանր սմբուկները եփվեն աղի ջրի մեջ, ջուրը քամվի, հավասար խառնվի ձիթապտղի յուղի հետ և նորից եփվի մինչև ջրի գոլորշանալը, մնացածը կարելի է քսել գորտնուկներին: Եթե բադրիջանը եփեք և խմեք ջուրը, այն սև մաղձը կհանի միզատար ուղիներից, իսկ եթե եփվի քացախով , կբացի լյարդի և փայծախի խցանումը: Միկրո- և մակրո տարրերի բարձր պարունակության շնորհիվ այն օգտակար է հղիության ընթացքում և սակավարյունության դեպքում:

Բազեդովյան Հիվանդություն (Զոբ, Խպիպ) Մեծանում է վահանագեղձը սննդի մեջ օրգանական յոդի պակասի հետևանքով: Յոդի քիմիական պրեպարատների օգտագործումը վնասում է օրգանիզմին, քանի որ դրանք անօրգանական են և վաղ թե ուշ կարող են վնասել օրգանիզմի հյուսվածքները: Ամենալավ օրգանական յոդ պարունակում են ծովային ջրիմուռները և ծովային կաղամբը: Խորհուրդ է տրվում.
• Խպիպի վրա որպես կապ դնել տրորած գազար՝ խառնած լոբու ալյուրի հետ , մի քիչ էլ քիմոն:
• Խմել կապարի պտուղների թարմ հյութը:
• Կանեփի տերևները և ծեծած սերմերը դնել խպիպի վրա, կապել:
• Ընկուզենու տերևները՝ 10գ, եղինջի տերևները՝ 10գ, կատվախոտի արմատ՝ 5գ, մատուտակի արմատ՝ 10գ: 3 ճաշի գդալ այս խառնուրդից 0.5լ ջրում եռացնել, քամել և խմել օրվա ընթացքում:
• Կեմենու երիտասարդ ճյուղերն ու ծաղիկները փոշիացնել և օգտագործել 3-5 անգամ՝ 0.01-0.02գ:
• Ամեն օր ուտել խնձորի 4-5 կորիզ:
• Արոսի պտուղները օգտագործել թարմ և եփուկի ձևով:
• Լիմոնը կեղևի հետ միասին մանրացնել, ավելացնել շաքարավազ և ուտել թեյի գդալով, օրը 3անգամ: Նույն ձևով օգտագործել նարինջը:
• Թարմ, դալար, չոր կաղնու տերևների ջրաթուրմով թրջել բամբակյա կտորը և վիզը փաթաթել:
• Կարտոֆիլի ծաղիկներից թեյ պատրաստել և խմել օրը 3անգամ 2ամսվա ընթացքում:
• 1բաժակ մանրացրած ընկույզի վրա լցնել 300մլ սպիրտ, 7օր թողնել մուտ տեղում, հետո քամել, խմել օրը 1անգամ 40 կաթիլ:
• Օրական 2-3 անգամ խմել 100մլ թարմ կամ թթու կաղամբի հյութ:
• Ուտելուց առաջ օրական 3անգամ, խմել 40-ական կաթիլ առյուծագիի թարմ հյութ:
• Շատ օգտագործել խուրմա, կարմիր հաղարջ:
• 200մլ կարտոֆիլի հյութ , 200մլ գազարի հյութ, 100մլ բազուկի հյութ: Խմել ուտելուց կես ժամ առաջ, 50-ական մլ, օրը 3 անգամ:
Բազուկ (Ճակնդեղ )
Պարունակում է շաքր 23-25 տոկոս, պիգմեներ, բազմաթիվ վիտամիններ, մեծ քանակությամբ կալցիում, բազմաթիվ քիմիական տարրեր, օրգանական միացություններ:Այն միզամուղ է, վերացնում է փորկապությունը,հակաբորբոքային է: Բազուկը սննդի մեջ օգտագործելիս մեծանում է սեռական կարողությունը: Սակավարյունությունը բուժելու համար բազուկի թարմ հյութը ամենաարժեք ավորմն է: Պետք է այն խառնել գազարի հյութին և խմել օրը 3-4 բաժակ; Այն ընդհանրապես օգնում է արյան որակի բարձրացմանը: Բազուկի հյութը չափզանց աևդյունավետ է դաշտանի հետևանքով առաջացող անհանգստության ժամանակ, որի համար պետք է խմել օրական 50-100գ այն ընդունելով օրը 2-3անգամ: Բազուկի հյութը իջեցնում է արյան բարձր ճնշումը, բուժում մրսածությունը, կանխարգելում քաղկցկեղի առաջացումը : Արտաքին վերքին կարելի է բազուկի հյութ քսել:
Բալ
Հայաստանում մշակում են գրեթե ամենուր: ԲԱՄԲԱԿՅԱ ՀԱԳՈև Բալը պարունակում է շաքար, օրգանական թթուներ, հանքային աղեր, 10-20մգ C վիտամին: բալենու խեժն օգնում է հազի և շնչարգելության դեպքում: Տերևների եփուկն անցկացնում է մրսածությունը: Ամենաօգտակար չորացրած պտուղներն են : Եթե դրանք տրորվեն , խառնվեն գինու հետ և տրվեն լեղապարկի քարեր ունեցող հիվանդին, ապա քարերը կտարալուծվեն: Թարմ պտուղը հագեցնում է ծարավը: Կաթի մեջ եփած տերևները օգտակար են դեղնախոտի դեմ. Իսկ պտուղները կաթի հետ օգնում են արթրիտի դեպքում;Բալի ծաղիկներից ստացված նյութը կաթեցնում են աչքի մեջ դեղնության և արյունազեղման բուժման նպատակով: Մանրացրած տերևները լցնում են քթանցքների մեջ արյունահոսության դեմ: Սև վայրի բալը նպաստում է ընկնավորությանը և շիզոֆրենիայի բուժմանը: Բալը չափավորում է առատ քրտնարտադրությանը, նորմալացնում աղիների աշխատանքը, դիմադրում թունավորմանը: Բbալի պտուղների կորիզներից ստացվում է յուղ, որը օգտագործվում է լյարդի, երիկամների, բուժման ժամանակ, վերացնում մաշկի բծերը:

Բակլա Սննդի մեջ օգտագործում են չհասունացած ունդերը: Կանաչ ունդերը: պարունակում են ածխաջրեր, սպիտակուցներ, քաղանթանյութ B1 B2, PP, C վիտամիններ, ակրոտին և հանքային աղեր:
• Եթե տերևների հյութը քսեք աչքերին. Կօգնի գլաուկոմայի դեպքում:
• Ծաղիկների եփուկի ջուրն օգտակար է չոր հազի դեպքում:
• Աղիքային հիվանդությունների դեպքում օգնում է, եթե եփվի քացախի հետ:
• Բակլայի ալյուրը, խառնելով շաքարի և նշի յուղի հետ ու դնելով կնոջ կրծքի ուռուցքին,բացում է կաթի ճամփան:

Բաղեղ Լաբլաբ
Բույսի մեջ հայտնաբերված էգլյուկոզիդ դեդերին և սապոնին: Թունավոր է: Բուժահումք են հանդիսանում թարմ տերևներն ու արմատները, որոնք պետք է հավաքել ծաղկման շրջանում , չորացնել ստվերում լավ օդափողվող տեղում: Նրա կաթնանման հյութը մազաթափելու հատկություն ունի: Փայծախին կօգնի, եթե եփվի քացախի մեջ:

Բամբակենի
Բուսահումք են հանդիսանում արմատներն ու ցողունի կեղևը, և սերմերը: Ցողունի կեղևում հայտնաբերվել է գոսսիպային թթու, դաբաղանյութեր: Սերմերում կա յուղ: Սերմերն օգնում են ասաթմայից առաջացած հազի դեպքում: Տերևների հյութը դադարեցնում է լուծը:
• Բամբակի յուղը օգնում է թութքով տառապողներին;
• Բամբակյա հագուստը տաքացնում է մաչմինն ու փաջկեցնում մաշկը
• Հազի և հարբուխի ժամանակ բամբակը պետք է պահել վառվող խունկի ծխի վրա և դնել կրծքին, կամ կարելի է քթանցքներում բամբակ դնել:

Բամիա
Բամիայի պտուղներում պարունակվում է սպիտակուց, ճարպեր, ածխաջրեր, ասկորբինաթթու , կարոտին և մի շարք վիտամիններ: Հասուն սերմերը պարունակում են 18 տոկոս սննդային յուղ: Բուժահումք են հանդիսանում 3-5 օրրական պտուղները:
• Մատնաշունչի համար կտավատը, բամիան և քնջութը միասին ծեծե, այնքան, որ ստացվի խյուս, և դնել հիվանդ մատին:
• 2ճաշի գդալ մանրացրած արմատները լցնել 0.5 լիտր եռման ջրի մեջ, պահել 1 ժամ, ավելացնել շաքար կամ մեղր, օգտագործել 6-8 անգամ 1 ճաշի գդալ `հազի , խռպոտության և շնչառական րգանների բորբոքման ժամանակ:

Բանգի
Բուժական նպատակով օգտագործում են տերևները և սերմերը: Տերևները հավաքում են բույսի ծաղկման շրջամում` չոր և արևոտ օրերին, իսկ սերմերը օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին: Օգտագործում են փոքր քանակներով: Տերևներում և արմատներում կան թունավոր ալկալոիդներ: Սերմերում կա դառը գլյուկոզիդ. Հիացիպիկրին, մոմանման նյութ`հոսցերին , ձյութանյութ, յուղանյութ: Տերևներում ալկալոիդները կազմում են 0.06-0.07 տոկոս, սերմերում `0.05-0.06 տոկոս, արմատներում `0.08տոկոս: Ժողովրդական բժշկության մեջ օգտագործում էին զանազան ծագում ունեցող դողէրոցքի, դիզենտերիայի սրտխառնոցի, անքնության և հոգնածության դեպքերում: Ատամնացավի ժամանակ շորի մեջ փաթաթում էին, ջրով լի ամանի եզրին վառում ու ծուխը ձագարի միջոցով տանում բերանը: Զանազան , Նյարդացավեր:ի ու պոդագրիկ հոդացավերի և սալջարդների դեպքում ձեթով պատրաստած քսուկ-լուծունյթները կիրառում են որպես ցավազրկող:

Բանջարեղեն
Բանջարեղենը անփոխարինելի սննդամթերք է: Բանջարեղենի սննդարար արժեքը պայմանավորված է դրանցում պարունավկող դյուրամարս նյութերի պարունակությամբ: Վերջիններս հարուստ են մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամիններով, հանքային աղերով, տարբեր օրգանական թթուներով, սպիտակուցներով , եթերայուղերով; Բանջարեղենը մարսողության լավագույն կարգավորիչն է: Բանջարեղենի սննդարար արժեքը պահպանելու համար անհրաժեշտ է, այն ճիշտ մշակել և եփել:
• Օգտագործելուց առաջ անհրաժեշտ է բանջարեղենը լավ լվանալ հոսող ջրի տակ:
• Բանջարեղենի վիտամիններն ու հանքային աղերը գտնվում են անմիջապես կեղևի տակ, ուստի մաքրելուց պետք է հնարավորին չափ բարակ կեղևել:
• Որքան խոշոր է կտրտված բանջարեղենը, այնքան քիչ է վիտամինների կորուստը:
• Գերադասելի է բանջարեղենը մաքրել և մանրատել օգտագործելուց կամ եփելուց առաջ: Խորհուրդ չի տրվում մաքրած բանջարեղենը թողնել ջրի մեջ, որովհետև կորչում են սնննդանյութերը, նվազում է սննդարարությունը: Մաքրած բանջարեղենը պահում են 3 ժամից ոչ ավելի:
• Բանջարեղենի և մրգերի մեջ պարունակող վիտամինների կորուստը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում դրանք պահել մութ և հով տեղում:
• Խորհուրդ է տրվում բանջարեղենը եփելու ժամանակվրան եռացրած լցնել , քանի որ բարձր ջերմաստիճանում կանխում է Cվիտամինը քայքայող ֆերմենտների գործունեությունը:
• Ջուրը որի մեջ եփվել է բանջարեղենը , կարելի է օգտագործել այլ կերակրատեսակների պատրաստման համար:
• Գերադասելի է կանաչին առանց եփելու լցնել պատրաստի կերակրի մեջ:
• Թարմ բանջարեղենից պատրաստված աղցանները պետք է աղով համեմել միայն օգտագործելուց առաջ , հակառակ դեպքում դրանք կկորցնեն օգտակար հատկությունները:
• Սառեցրած բանջարեղենը միանգամից լցրեք եռացրած ջրի մեջ մինչև հալվելը: Սննդարարությունը և համը ավելի լավ կպահպանվեն:
• Եթե բանջարեղեն կամ հատապտուղ մաքրելիս ձեռքերը սևացել են, մաքրեք այն կիտրոնի հյութով:

Բարակ աղինքների քրոնիկական բորբոքումներ-քրոնիկական Էնտերիտ

Քրոնիկական էնտերիտը բազմապատճառային հիվանդություն է, որի հիմքում ընկած են բարակ աղինքների դիստրոֆիկ և դիսռեգեներատոր փոփոխությունները, որոնք հանգեցնում են լորձաթաղանթի բորբոքման, ատրոֆիայի և սկլերոզի: Հիվանդության ժամանակ նկատվում է փորլուծություն, ցավեր որովայնում, վիտամինային անբավարարության նշաններ: Հիմնականպատճառներն են տարբեր բնույթի վարակները, մարսողական գեղձի ֆունկցիաների խանգարումները, արտաքին և ներքին տոքսինները, սննդակարգի խանգաչումները, ալկոհոլի չարաշահումը, քիմիական, ջերմային տարբեր բնույթի վնասակար գործոնները: Բուժման համար անհրաժեշտ է նյութափոխանակությանը խթանող, ստամոքսի և ենթաստամոքսային գեղձի սեկրեցիան բարձրացնող դեղամիջոցներ օգտագործել:
20գ նռան չորացրած կեղևը լցնել 1 բաժակ եռման ջրի մեջ, եռացնել 30 րոպե խմել երեկոյան և առավոտյան ճաշի գդալով:
1 ճաշի գդալ երիցուկի ծաղիկները 1 բաժակ ջրում եռացնել 5րոպե, թրմել 4ժամ, քամել: Խմել 2 ճաշի գդալ, օրը 4 անգամ:
Օրը 5 անգամ 250-300 գրամ մաքրած և տրորրածհասած խնձոր ուտել:
Եզան լեզվի թարմ տերևների հյութը քամել, խմել ուտելուց առաջ, 1թեյի գդալ, օրը 3անգամ:
Եզան լեզվի թարմ տերևները լվանալ , կտրտել, տրորել և հյութը ճզմել: Խառնել մեղր : Ընդունել օրը 1 անգամ,2-3 ճաշի գդալ;
Վաղենակի ծաղիկներից 1թեյի գդալ 1 բաժակ եռման ջրում թրմել կես ժամ և խմել ուտելուց կես ժամ առաջ:
Գետնամորու տերևների և արմատների խառնուրդից 1 ճաշի գդալ սառը ջրում թրմել 6-8 ժամ քամել, ընդունել առավոտյան և երեկոյան կես բաժակ:
Օշինդրի 1 թեյի գդալը թրմել 1 բաժակ եռման ջրում 20րոպե, քամել: Խմել ուտելուց առաջ 2ճաշի գդալ, օրը 3 անգամ: Կարելի է ավելացնել նաև մեղր:
Թխենու պտուղների ջրաթուրմը տաքացնել, չեռացնել: Քամել մառլյայով: Խմել օրը 1 անգամ ուտելուց 30րոպե առաջ, կես բաժակ:
1մաս խատուտիկի արմատ, 1 մաս կտկենու պտուղները, 2մաս մոշի տերևներ, 2 մաս եղինջի տերևներ խառնուրդից 1ճաշի գդալ 0.5բաժակ եռման ջրում թրմել 8-10 ժամ, քամել: Խմել 1 բաժակ օրը 2-3 անգամ:

Բարդի- Բուժական նպատակով օգտագործում են բարդու տերևային բողբոջները: Բողբոջները պարունակում են մի շարք եթերային յուղեր, գլյուկոզիդներ, օրգանական թթուներ: Բարդու բողբոջների թուրմը օգտակար է թութքի, հոդացավերի, ռևմատիզմի, մազաթափության բուժման համար:

Բարձունքային հիվանդություններ

Տես լեռնային հիվանդություններ

Բերանի խոռոչի բորբոքումներ

• Բոված աղը կօգնի բերանի վերքերի դեպքում:
• Լնդերի և բերանի խոռոչի հիվանդությունների դեպքում պետք է թաց նուշն ուտել կճեպի հետ:
• Շանճարի հյութը խառնել մեղրին և ուտել:
• Վաղամեռուկը բուժում է բերանի ցանը:
• Օգտագործել բանան, ելակի հյութ կամ ջրաթուրմ, սև հաղարջենու տերևների թուրմ, վարունգ մաղադանոս:
• 4 թեյիգդալ մոշի տերևները 500մլ եռացրած ջրի մեջ թրմել 4ժամ, քամել, խմել 4 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ:
• Կիտրոնի հյութով ողողել բերանը:
Բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքման ժամանակ խորհուրդ է տրվում.
• Օգտագործել սոխ հացի հետ միասին:
• Սխտորի մի պճեղ ծամել 3-4 րոպե տևողությամբ, հետո ողողումներ չկատարել:
• Ծիրանենու տերևների եփուկով կատարել ողողումներ:
• Ձվի սպիտակուցը հարել կես բաժակ ջրում, մի կում բերանում ինչքան հնարավոր է պահել, կրկնել:
• Լորենու ծաղիկների 1ճաշի գդալին ավելացնել 1 բաժակ սառը ջուր, թողնել 5ժամ , քամել ավելացնել 5գ կերակրի սոդա կատարել,ողողում:
• Սրոհունդի ջրաթուրմով օրը 4-5 անգամ բերանի ողողում կատարել:
• Մորու պտուղները ծամելով երկար պահել բերանում:
• Հալվեի տերևները ծամել: Կարելի է ծամել նաև դափնու տերևներ:
• Ծովաբողկի արմատը տրորել , եփել քացախով , ավելացնել շաքար խառնել, քամել և եփուկով օրը 3 անգամ բերանը ողողել:
• Բերանը ողողել դեղատու երիցուկի ծաղիկների եփուկով , օրը 5-6 անգամ:
• 1 կգ սալորի տերևները եփել 1լ ջրում, քամել և ողողումների համար օգտագործել;
• Գազարի հյութը և եփուկը խառնել մեղրի հետ և ողողել:
• Կաղնու տերևի եփուկով ողողումներ կատարել:
• Ողողել կաղամբի թարմ հյութով:
• Վաղենակի ծաղկաբույլի ջրաթուրմը նոսրացնել եռացրած ջրում և ողողումներ կատարել:
• Ողողում կատարել սև կամ սպիտակ թթի հյութով:
• Կտավատի 2 գդալ սերմը լցնել 1 բաժակ ջրի մեջ, թողնել մի քանի ժամ, քամել և ողողել բերանը:
• Մոշի տերևների 10գ-ը լցնել 200մլ ջրում, թողնել 30 րոպե, քամել և ողողել բերանը
• Ողողել բերանը չորացրած ավելուկի եփուկով:
• Ուրցի 1-2 ճաշի գդալի վրա 1բաժակ եռացող ջուր լցնել, թրմել 30րոպե, քամել, ողողել բերանը:
• Անիսոնի 1 ճաշի գդալ պտուղները լցնել 1 բաժակ եռացող ջրի մեջ, թրմել 20 րոպե, քամել: Օրը 2-3 անգամ ողողել բերանը: