ԱԳՐԵՍԻԱ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ԱԳՐԵՍԻԱ

Ագրեսիան այն գործողությունն է, որի նպատակը ուրիշին վնաս պատճառելն է: Ագրեսիան կարող է լինել ֆիզիկական և խոսքային: Կարող է լինել և անհատական, և խմբակային: Գոյություն ունեն նաև ինքնաագրեսիայի բազմաթիվ ձևեր, օրինակ՝ ինքնաքննադատությունը, ինքնասպանությունը: Ինքնապաշտպանական ագրեսիան ինչ-որ չափով անհրաժեշտ է բոլորին: Բայց հարձակողական ագրեսիան վտանգավոր է և կարող է բացասական արդյունք ունենալ: Դրա համար էլ այն վաղ տարիքում պետք է կանխվի:

Ակնհայտ է, որ վաղ տարիքում երեխան ունենում է որոշակի ագրեսիվություն: Ագրեսիվությունը ունի դրական և բացասական, առողջ և հիվանդագին կողմեր: Ագրեսիվությունը դրսևորում է շատ վաղ տարիքում: Պատճառը պարզ է. Փոքրիկին ինչ-որ բան թույլ չեն տալիս անել, որն էլ գրգռում է նրան: Երեխան հաճախ է տառապում սահմանափակումներից: Չկա մի օր, որ նա այս կամ այն պոռթկումը կամ ցանկությունը չճնշվի: Ահա հենց այդպես է ծագում ագրեսիվությունը: Ագրեսիվ հակազդեցությունը անբավարարվածության, բողոքի, չարության և բացահայտ բռնության արդյունքն է: Ագրեսիվության զարգացումը կանխելու լավագույն եղանակը երեխայի նկատմամբ սեր դրսևորելն է: Չկա որևէ փոքրիկ, որը զգալով, որ իրեն սիրում են, ագրեսիվ լինի: Մեզանից յուրաքանչյուրը համոզված է, որ սիրում է իր երեխային: Բայց մեզանից բոլորը չեն, որ իրենց սերն այնպես ակնհայտորեն են դրսևորում, ինչպես որ բարկությունը, անհանդուրժողականությունը: Ձեր վարքի օրինակով դաստիարակեք ձեր երեխային:

Comments