Ագրեսիան որևէ մեկին վնաս պատճառելու միտումն է: Ագրեսիան լինում է վերբալ , ֆիզիկական, ինստրումնետալ, թշնամական և այլն: Վերբալ ագրեսիան դրսևորվում է անեծքի, հայհոյանքի, կոպիտ բառերի միջոցով, իսկ ֆիզիկականը` ֆիզիկական գործողությունների միջոցով: Ինստրումենտալ ագրեսիան հանդիսանում է որևէ նպատակի հասնելու միջոց, իսկ թշնամական ագրեսիայի նպատակը կոնկրետ վնաս հասցնելն է:
Ագրեսիայի ծագման վերաբերյալ կան տարբեր մոտեցումներ, սակայն միանշանակ պատասխան տրված չէ այն հարցին` ագրեսիան բնածին է, թե` ձեռքբերովի: Ըստ Ֆրոյդի, ագրեսիան բնածին է, քանի որ անձի անգիտակցական ոլորտում տիրաբետող բնազդներից մեկը մահվան բնազդն է, որը մարդուն դարձնում է ագրեսիվ, դեստրուկտիվ և ցանկություն է առաջացնում ջարդելու, սպանելու, ոչնչացնելու: Այլ տեսությունները (Ժան Ժակ Ռուսո) գտնում էին, որ ագրեսիան ձեռք է բերվում կյանքի ընթացքում` սոցիալական միջավայրի ազդեցության տակ: Ըստ նրանց, մարդը ծնվում է խաղաղ և ստեղծագործ էակ, որին հասարակությունը դարձնում է ագրեսիվ:
Գոյություն ունեն տարբեր գիտափորձեր, որոնք հաստատում են երկու մոտեցումներն էլ, ինչպես նաև եզրակացնում, որ նույնիսկ եթե ագրեսիան բնածին է, ապա այն կարելի է ճնշել, ձևափոխել:
Ըստ Ֆրոյդի, եթե ագրեսիան կուտակվում է անձի հոգեկանում, լարվածություն է առաջանում, որից չազատվելու դեպքում, մարդը հիվանդանում է հոգեկան կամ մարմնական որևէ հիվանդությամբ, այսինքն` մարդը կարիք ունի ագրեսիայից ազատվելու, լիցքաթափվելու:
Ըստ սոցիալական հոգեբանների կան ագրեսիայից ազատվելու հետևյալ ուղիները`
- Ֆիզիկական ակտիվությունը իջեցնում է ագրեսիայի մակարդկաը
- Ագրեսիայի վերբալ դրսևորումները և վնաս պատճառելը իջեցնում են ագրեսիայի մակարդակը
- Ագրեսիայից հնարավոր է ազատվել երևակայության գործընթացների միջոցով, երբ այն վեր է ածվում սոցիալապես ավելի ընդունելի ձևերի` նկարի, ստեղծագործության, խզբզոցի և այլն:
Ագրեսիան պայմանավորող գործոններն են`
- Հեռուստատեսությունը- գիտափորձերը ապացուցել են, որ ագերսիայի տեսարաններ պարունակող ֆիլմերը բարձրացնում են ագրեսիայի մակարդակը և մղում ագրեսիվ գործողությունների:
- Ֆրուստրացիան բերում է ագրեսի հոգեվիաճկի:
- Ֆրուստրացիայի հետ ագրեսիան կապվում է հետևյալ օրինաչափություններով.
- Որքան մոտ է նպատակը, այնքան մեծ է ագրեսիայի մակարդակը ֆրուստրացելիս
- Որքան շոշափելի են սպասելիքները, այնքան մեծ է ագրեսիայի մակարդակը
- Որքան շատ են հույսերը, այնքան շատ է ագրեսիան
- Սեռական- պարզվել է, որ տղամարդիկ ավելի ագրեսիվ են, քան կանայք, որը բացատրվում է արյան մեջ համապատասխան հորմոնների առկայությամբ: Ապացուցվել է, որ տղամարդկանց մոտ կա նախատրամադրվածություն ագրեսիվ վարքի նկատմամբ:
- Քրոմոսոմների թիվը- հաստատվել է, որ բարձրակարգ հանցագործների մոտ առկա են 1 աելորդ տղամարդկային (y) քրոմոսոմ:
- Անձի անհատական առանձնահատկությունները
- Միջավայրի առանձնահատկությունները` շոգը, մութը, աղմուկը և այլն:
Մարդու ագրեսիան էապես տարբերվում է կենդանական ագրեսիայից, որը պայմանավորված է գիտակցության առկայությամբ: