Հոգեբանական Անկյուն – Հով Բախ
041 21 31 03 hov-bakh@mail.ru

Մեր Մասին

Ապրելով դժվարին սոցիալ-հոգեբանական պայմաններում` մարդիկ ժամանակ առ ժամանակ բախվում են տարբեր խնդիրների, կորցնում հոգու և մարմնի ներդաշնակությունը` դառնալով դյուրագրգիռ, անհանգիստ, և հաճախ նման իրավիճակը թվում է անկառավարելի: Hov_Bakh.am ը կայք է,որի նպատակն է հասարակությանը փոխանցել օգտակար և անհրաժեշտ տեղեկատվություն:Մեր կայքում դուք կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններ,օգտակար խորհուրդներ,հոգեբանության վերաբերյալ բազմաթիվ հոդվածներ,առակներ,աֆորիզմներ և հետաքրքրաշարժ նյութեր:Հաճելի ժամանց եմ մաղթում բոլոր ընթերցողներին-ցանկանալով հոգու և մարմնի ներդաշնակություն:

Մեր Ծառայությունները

Ունե՞ք հոգեբանական խնդիրներ, գտնվու՞մ եք անելանելի վիճակում, մի՛ հուսահատվեք, մենք կօգնենք ձեզ գտնել արդյունավետ լուծումներ: Մեր հոգեբանական ծառայությունները նպաստում են ինքնաճանաչմանը, ինքնակատարելագործմանն ու կյանքի որակի բարելավմանը: Մենք իրականացնում ենք հոգեբանական խորհրդատվություն, հոգեվերլուծություն և հոգեթերապիա 14 տարեկանից բարձր անձանց համար, եթե առկա են.

Ներանձնային և միջանձնային կոնֆլիկտներ

Շփման հետ կապված դժվարություններ

Տրամադրության անկում, Ընկճվածություն

Ֆիզիկական գանգատներ, հոգեմարմնական հիվանդություններ

Մոտիվացիայի բացակայություն

ինքնագնահատականի բարձրացման խնդիրներ

Օրվա Կարգախոս

Մինչ Ձեր մոտ դեպրեսիա և ցածր ինքնագնահատական ախտորոշելը, համոզվեք, որ Դուք շրջապատված չեք ապուշներով:

Հոդված 1

Չափազանց տարվածությունը ինտերնետով բազմաթիվ մարդկանց ստիպում է օր օրի ավելի շատ ժամանակ անցկացնել ցանցում: Հոգեբանները տարակարծության մեջ են` արդյոք կարելի է խոսել ևս մեկ կախվածության տեսակի մասին: «Ինտերնետային կախվածության» թեման ակտիվ քննարկումների փուլում է այսօր: Այն հաճախ բնորոշվում է որպես հիվանդություն կամ ախտանշան (Internet Addiction Disorder կամ IAD):

Read More

Հոդված 2

Անկախ նրանից՝ տաղանդավոր ես, թե պարզապես ունես մեծ կամ փոքր ձիրք, առանց ջանասիրության չես կարող: Պահանջվում է կազմակերպվածություն: Եթե այս ամենի հետ նաև տաղանդավոր ես, ապա կհայտնվես գագաթում: Եթե գտնում ես, որ ծույլ ես, ոչ այնքան աշխատասեր, ապա պիտի սովորես պլանավորել ժամանակդ: Պետք է շատ բան անել քիչ ժամանակում և լրացուցիչ ժամանակ ազատել նոր կարևոր ու հետաքրքիր գործերի համար:

Read More

Հոդված 3

Երբ Ձեզ մոտ ծանր շրջան է, մի փորձեք փնտրել մեկին` ուսին լաց լինելու համար: Ընդհակառակը, ուշադիր նայեք շուրջբոլորը և տեսեք, թե Ձեր մտերիմներից ու ընկերներից ով է հենց այդ նույն ժամանակ ավելի ծանր վիճակում: Ինչ-որ միջոց գտեք նրան օգնելու համար: Կենտրոնացե'ք դրա վրա, և Ձեր հոգածությունն այդ մարդու հանդեպ կվերադառնա Ձեզ: Նվիրելով Ձեր սերը` ձեռք կբերեք հոգեկան հավասարակշռություն:

Read More

Ինչու Աշխատել Մեզ Հետ

Մեզ Մոտ Աշխատում են Բարձրակարգ Մասնագետներ, Որոնց Հետ Հնարավոր է Անհնարինը

Slide

Պոզիտիվ Հոգեթերապիա

Մեզնից յուրաքանչյուրը կարող է հիվանդանալ, լուրջ խնդիրների առաջ կանգնել, սակայն, եթե կյանքին նայենք պոզիտիվ հոգեթերապիայի տեսանկյունից, ապա այն կարելի է  դրականորեն ընկալել: Պոզիտիվ հոգեթերապիան հոգեբանության ժամանակակից և շատ հետաքրքիր ուղղություններից մեկն է: Այն կարճաժամկետ մեթոդ է, որի հիմքում ընկած է անձի դինամիկան` իր տրանսմշակութային առանձնահատկություններով: Այս մեթոդն օգնում է մարդուն […]